Հոդված 74. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի մասնակիցները
Հոդված 74. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի մասնակիցները
1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի մասնակիցներն են՝
1) վարույթով պատասխանողը.
2) շահագրգիռ անձը.
3) իրավասու մարմինները:
2. Վարույթով պատասխանող է այն տնտեսավարող սուբյեկտը, պետական մարմինը կամ պաշտոնատար անձը, որին վերագրվում է առերևույթ իրավախախտման կատարումը:
3. Շահագրգիռ է այն անձը, որի իրավունքներն իրավախախտման հետևանքով անմիջականորեն խախտվել են:
4. Անձը շահագրգիռ է ճանաչվում իր միջնորդության հիման վրա Հանձնաժողովի ընդունած՝ նրան շահագրգիռ անձ ճանաչելու մասին որոշմամբ:
5. Այն դեպքերում, երբ առերևույթ իրավախախտմամբ խախտվել են անորոշ թվով անձանց իրավունքները, Հանձնաժողովը շահագրգիռ անձ ճանաչելու մասին որոշում չի կայացնում:
6. Իրավասու մարմին է այն պետական մարմինը, որի լիազորություններն առնչվում են վարույթում քննարկվող հարցերին:
7. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված անձինք վարույթի ընթացքում կարող են հանդես գալ ինչպես անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, այնպես էլ ներկայացուցչի հետ միասին:
8. Վարույթին կարող են մասնակցել նաև այլ անձինք՝ վկաներ, փորձագետներ և թարգմանիչներ: