Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-01-12-ից մինչև 2025-08-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 42. Հանձնաժողովի որոշումների և եզրակացությունների ընդունման մասին իրազեկելը և ուժի մեջ մտնելը

գործել է մինչև 2025-08-01Բացել ARLIS-ում

Հոդված 42. Հանձնաժողովի որոշումների և եզրակացությունների ընդունման մասին իրազեկելը և ուժի մեջ մտնելը

1. Հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ստորագրվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում են հասցեատիրոջը։ Հանձնաժողովի որոշումները, եզրակացությունները և Հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող հատվածների:

2. Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում ընդունման պահից, բացառությամբ Հանձնաժողովի ընդունած վարչական ակտերի և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև այն դեպքի, երբ Հանձնաժողովը սահմանել է որոշման ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ:

3. Հանձնաժողովի եզրակացություններն ուժի մեջ են մտնում ընդունման պահից:

(հոդվածը 03.07.25 ՀՕ-205-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից)

(03.07.25 ՀՕ-205-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։