Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-29-ից մինչև 2021-05-31։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2021-05-31-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 23. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

գործել է մինչև 2021-05-31ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 23. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

1. Հանձնաժողովի նախագահը`

ա) իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

բ) ղեկավարում և համակարգում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այդ նպատակով Հանձնաժողովի անդամներին և Հանձնաժողովի նախագահի խորհրդականին, օգնականին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և գլխավոր քարտուղարին տալիս է հանձնարարականներ, կատարում է աշխատանքային պարտականությունների բաշխում Հանձնաժողովի անդամների միջև.

գ) (կետն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-257-Ն)

դ) հրավիրում և նախագահում է Հանձնաժողովի նիստերը, հաստատում նիստի օրակարգը.

ե) կազմակերպում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարումը.

զ) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները.

է) հաստատում է Հանձնաժողովի հաuտիքացուցակը, Հանձնաժողովի անդամների և իր կողմից նշանակվող աշխատողների համար հանդես է գալիս որպես գործատուի ներկայացուցիչ, իր իրավասությունների սահմաններում աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հանձնաժողովի աշխատողներին, դատարանում հանդես է գալիս Հանձնաժողովի անունից, տալիս է Հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր, ընդունում է հրամաններ, ներառյալ` ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում` հսկիչ գնում) կամ դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամաններ, իրականացնում է uույն օրենքով, այլ իրավական ակտերով և Հանձնաժողովի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման, դադարեցման կամ կասեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

(23-րդ հոդվածը խմբ., լրաց. 22.02.07 ՀՕ-107-Ն, լրաց. 12.04.11 ՀՕ-137-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-249-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-257-Ն, փոփ., խմբ. 13.09.19 ՀՕ-176-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-33-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։