Գլուխ 18 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 95. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունից ազատելու ընդհանուր հիմքերը
Հոդված 95. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվությունից ազատելու ընդհանուր հիմքերը
1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման համար անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե վարույթ հարուցելու օրվա դրությամբ իրավախախտման կատարման օրվանից անցել է հինգ տարի:
2. Հանձնաժողովը կարող է անձին ազատել պատասխանատվությունից, եթե նրա վարքագիծը թեև ձևականորեն պարունակում է սույն օրենքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` որևէ անձի կամ պետությանն էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել: