Անցնել բովանդակությանը
Գլուխ 18 · ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 95. Տնտեսական մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների համար պատասխանատվությունից ազատելու ընդհանուր հիմքերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 95. Տնտեսական մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների համար պատասխանատվությունից ազատելու ընդհանուր հիմքերը

(վերնագիրը լրաց. 03.07.25 ՀՕ-205-Ն)

1. Տնտեսական մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների համար տնտեսավարող սուբյեկտներն ու պետական մարմիններն ազատվում են պատասխանատվությունից, եթե վարույթ հարուցելու օրվա դրությամբ իրավախախտման կատարման օրվանից անցել է հինգ տարի:

2. Հանձնաժողովը կարող է տնտեսավարող սուբյեկտներին և պետական մարմիններին ազատել պատասխանատվությունից, եթե նրանց վարքագիծը թեև ձևականորեն պարունակում է սույն օրենքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` որևէ անձի կամ պետությանն էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել:

(95-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 03.07.25 ՀՕ-205-Ն)

(03.07.25 ՀՕ-205-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։