Գլուխ 11 · ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 58. Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող և քաղաքացիական աշխատանք կատարող անձինք
Հոդված 58. Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող և քաղաքացիական աշխատանք կատարող անձինք
(վերնագիրը խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն)
Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող և քաղաքացիական աշխատանք կատարող անձինք ոստիկանությունում ծառայողներ չեն համարվում և աշխատանքի են ընդունվում Ոստիկանության պետի լիազորած վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
(58-րդ հոդվածը փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն, խմբ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)