Հոդված 27. Ոստիկանության ծառայողի համազգեստը, վկայականը և անձնական գործը
Հոդված 27. Ոստիկանության ծառայողի համազգեստը, վկայականը և անձնական գործը
(վերնագիրը խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն)
1. Ոստիկանության ծառայողին և ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատության սովորողներին անվճար տրվում է ոստիկանության ծառայողի հանդերձանք, որի որակի և դիզայնի միասնական չափանիշները, ինչպես նաև նկարագիրը և կրելու ժամկետները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
Ոստիկանության ծառայողին տրվում է սահմանված ձևի վկայական:
2. Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու, դա կրելու կարգը և պայմանները, ինչպես նաև վկայականի ձևը և տալու կարգը սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:
3. Ոստիկանության ծառայողին համազգեստ չտրվելու դեպքում վճարվում է հատուցում` դրա արժեքի չափով` Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
4. Ոստիկանության ծառայողների վերաբերյալ վարվում է անձնական գործ, որում արտացոլվում է նրա ծառայողական գործունեության ընթացքը: Անձնական գործի ձևը, վարման կարգը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
(27-րդ հոդվածը խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-218-Ն, 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, 16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-400-Ն, փոփ. 17.12.25 ՀՕ-495-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)