Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-22-ից մինչև 2025-11-06։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-11-06-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 3 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 13. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ

գործել է մինչև 2025-11-06ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 13. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ

1. Ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ոստիկանության պետը:

2. Ոստիկանության պետին Լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը։

3. Ոստիկանության պետի տեղակալներին Ոստիկանության պետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը։ Ոստիկանության պարեկային ծառայության, քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունների պետերը և ոստիկանության գվարդիայի հրամանատարն ի պաշտոնե Ոստիկանության պետի տեղակալներ են:

4. (մասն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-434-Ն)

5. Ոստիկանության գլխավոր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում) և պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը, իսկ ավագ և միջին պաշտոնների խմբերի ծառայողներին՝ Ոստիկանության պետը:

5.1. Լիազոր մարմնում, վերջինիս ենթակայությամբ գործող պետական այլ մարմիններում կամ ենթակայությանը հանձնված կազմակերպություններում, բացառությամբ ոստիկանության, ոստիկանության ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում) և պաշտոնից ազատում է Լիազոր մարմնի ղեկավարը։

6. Ոստիկանության միջին պաշտոնների խմբում ծառայողներին այլ պաշտոնի փոխադրումը կարող է իրականացնել Ոստիկանության պետի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը:

7. Ոստիկանության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նշանակում և պաշտոնից ազատում է Ոստիկանության պետի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը:

8. Ոստիկանությունում գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոնների կարող են նշանակվել տվյալ պաշտոնին համապատասխանող կոչումից ավելի բարձր, դրան համապատասխանող կամ այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ, իսկ բացառիկ դեպքերում` երկու աստիճան ցածր կոչում ունեցող ծառայողները:

9. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պայմանների հաշվառմամբ՝ սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով:

10. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (վերապատրաստման, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը և պայմանները սահմանում է Լիազոր մարմնի ղեկավարը:

(13-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 13.11.07 ՀՕ-251-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-288-Ն, 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ., լրաց. 16.12.16 ՀՕ-215-Ն, խմբ. 23.03.18 ՀՕ-273-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, փոփ. 21.04.23 ՀՕ-135-Ն, լրաց. 26.06.23 ՀՕ-246-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-434-Ն)

(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(26.06.23 ՀՕ-246-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։