Հոդված 19. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 19. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Ոստիկանության ծառայողի իրավունքներն են`
1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
2) իր անձնական գործի նյութերին` իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.
3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.
4) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.
5) օրենքով սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը` իր նկատմամբ անհիմն մեղադրանքների և կասկածանքների վերացման կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.
6) առողջության պահպանությունը.
6.1) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.
7) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.
8) իրավական պաշտպանությունը դատական և վերադասության կարգով.
9) ոստիկանության պաշտոնի և կոչումի` սահմանված կարգով բարձրացումը.
10) սահմանված կարգով և դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.
11) (կետն ուժը կորցրել է 15.11.10 ՀՕ-169-Ն)
12) ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելը:
Ոստիկանության ծառայողը կարող է ունենալ նաև օրենքով սահմանված այլ իրավունքներ:
(19-րդ հոդվածը փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն, լրաց., փոփ. 15.11.10 ՀՕ-169-Ն, լրաց. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ., լրաց. 12.12.13 ՀՕ-164-Ն)