Հոդված 16. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ)
Հոդված 16. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ (ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ)
1. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման (որակավորման) առնվազն 5 տարին մեկ անգամ` Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում:
Վերապատրաստում (որակավորում) կարող են անցնել նաև ոստիկանության բարձրագույն և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողները:
2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքերում ոստիկանության ծառայողներն անցնում են եռամսյա վերապատրաստում Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատություններում:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված վերապատրաստման (որակավորման) հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, իսկ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
4. Վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(16-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն)