Գլուխ 7 · ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 38.1
Հոդված 38.1.
Համատեղ ծառայություն իրականացնելիս միմյանց ենթակայության տակ չգտնվող ոստիկանության ծառայողների ծառայողական ենթակայությունը
1. Համատեղ ծառայություն իրականացնելիս միմյանց ենթակայության տակ չգտնվող ոստիկանության ծառայողների ծառայողական ենթակայությունը որոշում է համատեղ ծառայություն նշանակող ղեկավարը (հրամանատարը):
2. Ծառայությամբ միմյանց ենթակայության տակ չգտնվող ոստիկանության ծառայողների ավագությունը որոշվում է պաշտոններով և կոչումներով:
(38.1-ին հոդվածը լրաց. 02.10.25 ՀՕ-317-Ն)