Հոդված 7. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 7. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Ոստիկանության կոչումների համար սահմանվում են ոստիկանության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները.
1) ոստիկանության կրտսեր կոչումներ`
- ոստիկանության կրտսեր սերժանտ` 1 տարի,
- ոստիկանության սերժանտ` 2 տարի,
- ոստիկանության ավագ սերժանտ` 3 տարի,
- ոստիկանության ավագ` 3 տարի,
- ոստիկանության ենթասպա` 4 տարի:
Ոստիկանության ավագ ենթասպայի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում.
2) ոստիկանության միջին կոչումներ`
- ոստիկանության լեյտենանտ` 2 տարի,
- ոստիկանության ավագ լեյտենանտ` 3 տարի,
- ոստիկանության կապիտան` 3 տարի,
- ոստիկանության մայոր` 4 տարի.
2.1) ոստիկանության ավագ կոչում`
- ոստիկանության փոխգնդապետ` 5 տարի.
3) ոստիկանության գլխավոր կոչում`
- ոստիկանության գնդապետ:
Ոստիկանության գնդապետի և ոստիկանության բարձրագույն կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:
Ոստիկանության կոչումների շնորհման կարգը սահմանում է Կառավարությունը:
2. Ոստիկանությունում կամ սույն մասով նախատեսված մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, փրկարար ծառայության կոչումների, քրեակատարողական, հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում, հակակոռուպցիոն կոմիտեում, դատախազությունում շնորհվող արդարադատության կոչումների և դասային աստիճանների, պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Կառավարությունը:
2.1. (մասն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-317-Ն)
2.2. (մասն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-317-Ն)
3. Կարգապահական տույժ ունենալու կամ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում ոստիկանության ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:
(7-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն, խմբ. 22.05.08 ՀՕ-45-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ., խմբ. 17.12.14 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, խմբ. 16.12.22 ՀՕ-461-Ն, փոփ. 02.10.25 ՀՕ-317-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)