Հոդված 53. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ
Հոդված 53. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ
Ոստիկանությունում գործում է զինվորական ստորաբաժանում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը:
Ոստիկանության զորքերում ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում, զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին (բացառությամբ ծառայության ընդունվելու կարգի) և այլ իրավական ակտերին համապատասխան:
Ոստիկանության զորքերում սպայական կազմի ծառայողների պաշտոններում նշանակումները կատարում և կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը, միջին հրամանատարական (կրտսեր սպայական) կազմի պաշտոններում ծառայողներին այլ պաշտոնի փոխադրումը, ինչպես նաև ենթասպայական և շարքային կազմի պաշտոններում նշանակումները և ազատումը կատարում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարը: Սպայական, ենթասպայական և շարքային կազմի պաշտոնները և կոչումները սահմանվում են զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենսդրությամբ: