Հոդված 112. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին
Հոդված 112. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին
1. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին սույն օրենքին համապատասխան տրամադրում են միայն դատարանի որոշման հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան:
2. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը պարտավոր են դատարանի որոշումն ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, քրեական հետապնդում իրականացնող մարմնին կամ նրա կողմից լիազորված անձին տրամադրել տվյալ որոշմամբ պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը՝ փակ և կնքված ծրարում: Ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին արգելվում է իր հաճախորդներին տեղեկացնել նրանց մասին ապահովագրական գաղտնիք կազմեղ տեղեկությունները քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրելու փաստի մասին:
3. Ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի ղեկավարը կամ ծառայողը չի կարող հարցաքննվել հաճախորդի վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունների վերաբերյալ, բացառությամբ սույն հոդվածում և սույն օրենքի 113-րդ, 114-րդ և 119-րդ հոդվածներով սահմանված դեպքերի ու կարգի: