Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-07-11-ից մինչև 2010-01-01։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 18 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԸ

Հոդված 96. Ապահովագրական բրոքերների հաշվետվությունները, հրապարակվող տեղեկատվությունը և հաշվապահական հաշվառումը

գործել է մինչև 2010-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 96. Ապահովագրական բրոքերների հաշվետվությունները, հրապարակվող տեղեկատվությունը և հաշվապահական հաշվառումը

1. Ապահովագրական բրոքերային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում իր գործունեության և պատասխանատու անձանց վերաբերյալ հաշվետվություններ: Հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման կարգն ու ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել ապահովագրական բրոքերային կազմակերպությունների և նրանց պատասխանատու անձանց վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը, ձևերը և պարբերականությունը:

3. Ապահովագրական բրոքերային կազմակերպությունները հաշվապահական հաշվառում վարում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ համատեղ ընդունած ակտերով՝ Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։