Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-07-11-ից մինչև 2010-01-01։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 5 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱԿՏՈՒԱՐԸ

Հոդված 35. Ներքին աուդիտը

գործել է մինչև 2010-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 35. Ներքին աուդիտը

1. Ներքին աուդիտի ղեկավարին և անդամներին նշանակում է խորհուրդը: Ներքին աուդիտի անդամ չեն կարող լինել Ընկերության կառավարման մարմինների անդամները, այլ ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպես նաև գործադիր մարմնի անդամների կամ գլխավոր հաշվապահի հետ փոխկապակցված անձինք:

2. Ներքին աուդիտը, խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն՝

1) հսկողություն է իրականացնում Ընկերության ընթացիկ գործունեության և ռիսկերի նկատմամբ.

2) հսկողություն է իրականացնում գործադիր մարմնի, գլխավոր հաշվապահի, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների, պատասխանատու ակտուարի ու ակտուարային ստորաբաժանման կողմից օրենքների, այլ իրավական ակտերի և Ընկերության ներքին իրավական ակտերի, գործադիր մարմնին կամ գլխավոր հաշվապահին տրված հանձնարարականների կատարման նկատմամբ.

3) եզրակացություններ և առաջարկություններ է տալիս խորհրդի ներկայացրած, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ առաջադրված հարցերի վերաբերյալ:

3. Ներքին աուդիտի իրավասություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել Ընկերության կառավարման մարմինների կամ այլ անձանց լուծմանը:

4. Յուրաքանչյուր տարի խորհուրդը հաստատում է ներքին աուդիտի տարեկան ծրագիրը:

5. Տարեկան ծրագիրն առնվազն պետք է ներառի՝

1) այն ոլորտները, որտեղ պետք է իրականացվի աուդիտորական ստուգում.

2) առանձին ոլորտներում աուդիտորական դիտարկման բովանդակության նկարագրությունը:

6. Ներքին աուդիտի ղեկավարը խորհրդին (պատճենը՝ գործադիր մարմնին) է ներկայացնում հետևյալ հաշվետվությունները՝

1) հերթական՝ տարեկան ծրագրով սահմանված ստուգումների արդյունքների մասին.

2) արտահերթ, եթե բացահայտվել են ներքին աուդիտի հիմնավորված կարծիքով էական խախտումներ: Ընդ որում, եթե խախտումները հետևանք են գործադիր մարմնի, գլխավոր հաշվապահի կամ խորհրդի գործողությունների կամ անգործության, ապա հաշվետվությունը ներկայացվում է անմիջապես խորհրդի նախագահին:

7. Ներքին աուդիտի ղեկավարի հաշվետվությունը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկությունները՝

1) աուդիտորական դիտարկման նկարագրությունը.

2) դիտարկման արդյունքում բացահայտված խախտումներն ու թերությունները և դրանց վերացման վերաբերյալ առաջարկված միջոցառումները.

3) հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման մասին ներքին աուդիտի եզրակացությունը:

8. Սույն մասով նախատեսված դեպքերում հաշվետվությունները ներկայացվում են խախտումը հայտնաբերելուց առավելագույնը հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

9. Ներքին աուդիտն օրենքների, այլ իրավական ակտերի խախտումներ բացահայտելու դեպքում պարտավոր է դրանք ներկայացնել խորհրդին, իսկ պատճենը` Կենտրոնական բանկին:

10. Ընկերությունում վերստուգիչ հանձնաժողով չի ստեղծվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։