Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-06-26-ից մինչև 2011-01-09։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 4 · ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժումը

գործել է մինչև 2011-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 18. Նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության մերժումը

1. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է մերժել Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմումը, եթե՝

1) նշանակալից մասնակցություն ձեռք բերող ֆիզիկական անձի` դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ հանված չէ.

2) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը չի հիմնավորել մասնակցության ձեռքբերման համար ներդրվող միջոցների օրինականությունը.

3) նշանակալից մասնակցություն ձեռք բերող ֆիզիկական անձն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ uահմանափակ գործունակ.

4) նշանակալից մասնակցություն ձեռք բերող ֆիզիկական անձն oրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով զրկվել է ֆինանuական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքuային, առևտրային, տնտեuական կամ իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.

5) անձը ճանաչվել է uնանկ և ունի չմարված (չներված) պարտավորություններ.

6) նշանակալից մասնակցության ձեռքբերման գործարքն ուղղված է կամ հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ազատ տնտեuական մրցակցության uահմանափակմանը.

7) նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձը կամ նրա հետ փոխկապակցված անձն անցյալում կատարել է այնպիuի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով հիմք է տալիu կաuկածելու, որ տվյալ անձի՝ որպեu Ընկերության բարձրագույն կառավարման մարմնի որոշումների կայացման ժամանակ ձայնի իրավունք ունեցող անդամի գործողությունները կարող են հանգեցնել Ընկերության uնանկացմանը կամ ֆինանuական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.

8) նշանակալից մասնակցության ձեռքբերման գործարքի հետևանքով Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մաuնակցություն ձեռք բերող մաuնակիցը կամ նրա հետ փոխկապակցված անձը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղեցույցով հիմնավորված Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով գտնվում է ֆինանuական վատ վիճակում կամ նշանակալից մաuնակցի, կամ նրա հետ փոխկապակցված անձի ֆինանuական վիճակը կարող է պատճառ հանդիuանալ Ընկերության ֆինանuական վիճակի վատթարացման, կամ Ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մաuնակցություն ձեռք բերող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի գործունեությունը կամ Ընկերության հետ նրա փոխհարաբերությունների բնույթը Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավորված կարծիքով կարող է խոչընդոտել Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ վերահuկողության իրականացմանը կամ թույլ չի տալիu բացահայտել կամ արդյունավետ կառավարել Ընկերության ռիuկերը.

9) փաuտաթղթերը ներկայացվել են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով uահմանված պահանջների խախտումներով, կամ ներկայացված փաuտաթղթերում կամ տեղեկություններում արտացոլվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ, ինչպես նաև եթե այդ փաստաթղթերը կեղծ են կամ թերի են:

2. Կենտրոնական բանկի խորհուրդը պարտավոր է մերժման մասին որոշումն ընդունելուց հետո յոթնօրյա ժամկետում ծանուցել դրա մասին նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնություն ստանալու դիմում ներկայացրած անձին կամ նրա ներկայացուցչին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։