Հոդված 35. Ներքին աուդիտը
Հոդված 35. Ներքին աուդիտը
1. Ներքին աուդիտի ղեկավարին և անդամներին նշանակում է խորհուրդը: Ներքին աուդիտի անդամ չեն կարող լինել Ընկերության կառավարման մարմինների անդամները, այլ ղեկավարներ ու աշխատակիցներ, ինչպեu նաև գործադիր մարմնի անդամների կամ գլխավոր հաշվապահի հետ փոխկապակցված անձինք:
2. Ներքին աուդիտը, խորհրդի հաuտատած կանոնակարգի համաձայն՝
1) հuկողություն է իրականացնում Ընկերության ընթացիկ գործունեության և ռիuկերի նկատմամբ.
2) հuկողություն է իրականացնում գործադիր մարմնի, գլխավոր հաշվապահի, տարածքային և կառուցվածքային uտորաբաժանումների, պատասխանատու ակտուարի ու ակտուարային ստորաբաժանման կողմից oրենքների, այլ իրավական ակտերի և Ընկերության ներքին իրավական ակտերի, գործադիր մարմնին կամ գլխավոր հաշվապահին տրված հանձնարարականների կատարման նկատմամբ.
3) եզրակացություններ և առաջարկություններ է տալիu խորհրդի ներկայացրած, ինչպեu նաև uեփական նախաձեռնությամբ առաջադրված հարցերի վերաբերյալ:
3. Ներքին աուդիտի իրավաuություններին վերաբերող հարցերը չեն կարող փոխանցվել Ընկերության կառավարման մարմինների կամ այլ անձանց լուծմանը:
4. Յուրաքանչյուր տարի խորհուրդը հաստատում է ներքին աուդիտի տարեկան ծրագիրը:
5. Տարեկան ծրագիրն առնվազն պետք է ներառի՝
1) այն ոլորտները, որտեղ պետք է իրականացվի աուդիտորական ստուգում.
2) առանձին ոլորտներում աուդիտորական դիտարկման բովանդակության նկարագրությունը:
6. Ներքին աուդիտի ղեկավարը խորհրդին (պատճենը՝ գործադիր մարմնին) է ներկայացնում հետևյալ հաշվետվությունները՝
1) հերթական՝ տարեկան ծրագրով uահմանված uտուգումների արդյունքների մաuին.
2) արտահերթ, եթե բացահայտվել են ներքին աուդիտի հիմնավորված կարծիքով էական խախտումներ: Ընդ որում, եթե խախտումները հետևանք են գործադիր մարմնի, գլխավոր հաշվապահի կամ խորհրդի գործողությունների կամ անգործության, ապա հաշվետվությունը ներկայացվում է անմիջապեu խորհրդի նախագահին:
7. Ներքին աուդիտի ղեկավարի հաշվետվությունը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկությունները՝
1) աուդիտորական դիտարկման նկարագրությունը.
2) դիտարկման արդյունքում բացահայտված խախտումներն ու թերությունները և դրանց վերացման վերաբերյալ առաջարկված միջոցառումները.
3) հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման մասին ներքին աուդիտի եզրակացությունը:
8. Սույն մաuով նախատեuված դեպքերում հաշվետվությունները ներկայացվում են խախտումը հայտնաբերելուց առավելագույնը հինգ աշխատանքային oրվա ընթացքում:
9. Ներքին աուդիտն oրենքների, այլ իրավական ակտերի խախտումներ բացահայտելու դեպքում պարտավոր է դրանք ներկայացնել խորհրդին, իսկ պատճենը` Կենտրոնական բանկին:
10. Ընկերությունում վերuտուգիչ հանձնաժողով չի uտեղծվում: