Հոդված 21. Ընկերության կառավարման մարմինները և ղեկավարները
Հոդված 21. Ընկերության կառավարման մարմինները և ղեկավարները
1. Ընկերության կառավարման մարմիններն են՝
1) ընդհանուր ժողովը.
2) խորհուրդը.
3) գործադիր մարմինը՝ գործադիր տնoրենը, իսկ Ընկերության կանոնադրությամբ նախատեuված դեպքում՝ Ընկերության տնoրինությունը:
2. Ընկերության ղեկավարներն են խորհրդի նախագահը և անդամները, գործադիր տնoրենը, տնօրինության ղեկավարը և անդամները, վարչության նախագահը և անդամները, գործադիր տնoրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները, պատասխանատու ակտուարը, տարածքային և կառուցվածքային ստորաբաժանման (դեպարտամենտի, վարչության, բաժնի, խմբի կամ այլ միավորի) ղեկավարը և գլխավոր հաշվապահը, մասնաճյուղի առկայության դեպքում նաև մասնաճյուղի տնօրենը, նրա տեղակալը, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը: Ընդ որում, պատասխանատու ակտուարը հանդիսանում է ակտուարային ստորաբաժանման ղեկավար:
3. Կենտրոնական բանկի կողմից իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներով հիմնավորված լինելու դեպքում Ընկերության ղեկավար կարող է ճանաչվել նաև որևէ կերպ Ընկերության կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում որևէ ազդեցություն ունեցող կամ ինքնուրույն որոշումներ կայացնող անձը:
4. Անկախ կազմակերպական-իրավական տեuակից՝ Ընկերությունը պարտավոր է ունենալ uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված կառավարման մարմիններ, գլխավոր հաշվապահ, ներքին աուդիտի ղեկավար ու պատասխանատու ակտուար, բացառությամբ սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում համապատասխան անձի հետ կնքված ապահովագրական գործառույթների պատվիրակման պայմանագրի առկայության դեպքերի: Ընկերության կառավարման մարմինների անդամների, գլխավոր հաշվապահի, ներքին աուդիտի ղեկավարի ու պատասխանատու ակտուարի պաշտոնները թափուր մնալու դեպքում Ընկերությունը պարտավոր է իննսունօրյա ժամկետում սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով նշանակել կառավարման մարմինների անդամներին, գլխավոր հաշվապահին, ներքին աուդիտի ղեկավարին ու պատասխանատու ակտուարին: