Գլուխ 2 · ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 9. Նախադպրոցական տարիքը
Հոդված 9. Նախադպրոցական տարիքը
1. Նախադպրոցական տարիքը երեխայի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական կայացման ժամանակաշրջանն է:
2. Նախադպրոցական տարիքային փուլերն են՝
ա) վաղ տարիք` մինչև 3 տարեկան.
բ) կրտսեր նախադպրոցական` 3-ից մինչև 5 տարեկան.
գ) ավագ նախադպրոցական` 5-ից մինչև 6 տարեկան: