Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 12. Օրենսգրքի 71-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Օրենսգրքի 71-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Համապատասխան գործարքին վերաբերող` Օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասի 4-6-րդ կետերով սահմանված դեպքերում չեղարկված հարկային հաշվի փոխարեն`

1) մատակարարների կողմից դուրս գրված` ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունն ստացողի կողմից Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացված նոր հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարն արտացոլվում է այն հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, որում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» կամ «բ» ենթակետով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա կլիներ չեղարկված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը․

2) ԱԱՀ վճարող համարվողի կողմից Օրենսգրքի 56-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դուրս գրված՝ նոր հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարն արտացոլվում է այն հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, որում սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա կլիներ չեղարկված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։