Հոդված 22. Օրենսգրքի 109-րդ հոդվածում՝
Հոդված 22. Օրենսգրքի 109-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի վերջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով․
«6) կառուցապատողի կողմից կառուցապատման իրավունքով կառուցված այն անավարտ, կիսակառույց շինությունների օտարման գործարքների դեպքում, որոնց շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել կամ երկարաձգվել է:»․
2) 3-րդ մասի 3-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3) տոկոսների (այդ թվում` լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսի գումարների) տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված տոկոսների հաշվարկման յուրաքանչյուր օրվա դրությամբ կամ պարտքի ժամկետը լրանալու պահից:».
3) 4-րդ մասում՝
ա. 16-րդ կետից հանել «4-րդ մասի» բառերը,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ կետով.
«17) արտարժույթի փոխանակման գործարքներ իրականացնելիս արտարժույթի վաճառքի կամ ձեռքբերման ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից տարբերվող այլ փոխարժեքի կիրառման արդյունքում ստացվող եկամուտները:»: