Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 5. Օրենսգրքի 56-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Օրենսգրքի 56-րդ հոդվածում՝

1) 10-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 10-րդ մասը 5-րդ կետի «լրացվել է սխալ։» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցվող ծառայության մասով դուրս գրված հաշվարկային փաստաթղթում արտացոլված գործարքի առարկա հանդիսացող ապրանքի միավորի գինը կամ աշխատանքի, ծառայության սակագինը, ընդհանուր արժեքը գործարքի կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրով կամ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում ենթակա են փոփոխման:».

3) 11.1-ին մասը «չի կարող դուրս գրվել» բառերից հետո լրացնել «, կամ դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը (այդ թվում՝ ճշգրտող) չի կարող չեղարկվել» բառերով.

4) 13-րդ մասը «վավերագիր» բառից հետո լրացնել «, իսկ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնով ձեռք բերված ապրանքի վերադարձի մասով Օրենսգրքով սահմանված կարգով տրամադրվում է հսկիչ դրամարկղային մեքենայի վերադարձի կտրոն» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։