Հոդված 10. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում`
Հոդված 10. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, մասնագիտական ուսումնական հաստատությունների, որակավորման և վերաորակավորման միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսուցման ծառայությունների մատուցումը, ինչպես նաև Կառավարության սահմանած կարգով իրականացվող ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակներում ուսուցման ծառայությունների մատուցումը: Սույն կետում նշված հասկացությունները կիրառվում են «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքներում նույն հասկացությունների կիրառության իմաստով ու նշանակությամբ.».
2) 14-րդ կետը «պետությանը» բառից հետո լրացնել «կամ համայնքին» բառերով.
3) 18-րդ կետից հանել «պետական կառավարման մարմինների և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից» բառերը, իսկ նույն կետը «տուրքի վճարում» բառերից հետո լրացնել «` համապատասխանաբար վճարվող պետական տուրքի կամ տեղական տուրքի մասով» բառերով.
4) 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«48) զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի կողմից օտարերկրյա զբոսաշրջիկին մատուցվող զբոսաշրջության ոլորտի ծառայությունները, ինչպես նաև զբոսաշրջային գործակալի կողմից մատուցվող գործակալական ծառայությունները, եթե այդ ծառայությունների շրջանակում ուղևորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում.»: