Հոդված 24. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
Հոդված 24. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս ներկայացուցչական ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են հարկային տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսը չգերազանցող չափով, բայց ոչ ավելի հինգ միլիոն դրամը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում՝ հաշվառման) կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում ներկայացուցչական ծախսերի այն մասը, որը գերազանցում է հինգ միլիոն դրամը:»: