Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 33

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի, 5-րդ հոդվածի 4-րդ կետի, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ, 18-րդ հոդվածների և սույն հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի: Սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 4-րդ կետը, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 16-րդ, 18-րդ հոդվածները և սույն հոդվածի 4-րդ և 6-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 7-րդ և 29-րդ հոդվածների դրույթները տարածվում են 2025 թվականի հուլիսի 4-ից ծագած հարաբերությունների վրա:

3․ Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի, 22-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները տարածվում են 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

4. Սույն օրենքի 12-րդ հոդվածի դրույթները կիրառվում են նույն հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո Օրենսգրքով սահմանված կարգով չեղարկված հարկային հաշիվների փոխարեն դուրս գրված նոր հարկային հաշիվների մասով՝ անկախ չեղարկված հարկային հաշիվը մինչև սույն օրենքի 12-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը դուրս գրված լինելու հանգամանքից:

5․ Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ներառող հարկային տարիների ընթացքում, երբ Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով, 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում հարկ վճարողը չի ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն և չի հաշվառվել ԱԱՀ վճարող, հարկ վճարողը կարող է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 21-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել դիմում՝ ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու հնարավորություն տալու մասին (այսուհետ՝ Դիմում)։ Դիմումը ներկայացվում է թղթային կրիչով կամ էլեկտրոնային փոստով՝ հարկային մարմնի սահմանած ձևին համապատասխան։ Սույն մասին համապատասխան ներկայացված Դիմումի հիման վրա մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած հարկ վճարողը Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով, 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում ու ժամկետներում հարկային մարմնի կողմից հաշվառվում է որպես ԱԱՀ վճարող։ Սույն մասի դրույթները տարածվում են 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, և հարկային մարմնի կողմից որպես ԱԱՀ վճարող չհաշվառելու հիմքով վարչական ակտերով առաջադրված ԱԱՀ-ի պարտավորությունները ենթակա են վերահաշվարկման: Ենթակա են վերահաշվարկման նաև դատական կարգով բողոքարկված վարչական ակտերով հարկային մարմնի կողմից որպես ԱԱՀ վճարող չհաշվառելու հիմքով առաջադրված ԱԱՀ-ի պարտավորությունները, այդ թվում` գործն ըստ էության լուծող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում:

6. Սույն օրենքի 18-րդ հոդվածի դրույթները կիրառվում են նույն հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով:

7. Սույն օրենքի 12-րդ, 16-րդ և 32-րդ հոդվածներով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ընդունելու օրվանից հետո՝ վեցամսյա ժամկետում:

Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան

2026 թ. հունիսի 2

Երևան

ՀՕ-234-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2026 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։