Հոդված 6. Օրենսգրքի 59-րդ հոդվածում`
Հոդված 6. Օրենսգրքի 59-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «2-րդ, 2.1-ին և 3-րդ մասերով» բառերը փոխարինել «2-րդ և 3-րդ մասերով» բառերով.
2) 2-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Սույն մասի կիրառության իմաստով՝ գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններ ու անհատ ձեռնարկատերեր են համարվում Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ գյուղատնտեսական արտադրանք արտադրողները:».
3) 2.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել․
4) 5-րդ մասի երկրորդ պարբերության «(բացառությամբ գյուղատնտեսական արտադրանք չհամարվող ապրանքների մատակարարման գործարքների)» բառերը փոխարինել «(բացառությամբ գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից գյուղատնտեսական արտադրանք չհամարվող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների)» բառերով: