Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-07-25-ից մինչև 2021-09-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 26. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցիալական փաթեթը

գործել է մինչև 2021-09-13Բացել ARLIS-ում

Հոդված 26. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցիալական փաթեթը

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)

1. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին առողջապահության ծառայությունների, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի ապահովման նպատակով տրամադրվում է սոցիալական փաթեթ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:

2. Սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացվող գումարները կարող են փոխանցվել նաև այն հիմնադրամներին, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության կայուն ու համաչափ զարգացում ապահովող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը: Հիմնադրամներին համապատասխան փոխանցումն իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ համապատասխան հիմնադրամը նախատեսված լինելու դեպքում և կարգով:

(26-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն, լրաց. 07.10.20 ՀՕ-447-Ն)

(07.10.20 ՀՕ-447-Ն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն սույն հոդվածի 2-րդ մասը գործում է մինչև 07.10.2021 թվականը:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։