Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 26. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցիալական փաթեթը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցիալական փաթեթը

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն)

1. Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն (բացառությամբ արտաքին հետախուզության ծառայության) զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին առողջապահության ծառայությունների, հիփոթեքային վարկի և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի ամսական վճարի մարման, ուսման վճարի, Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի ապահովման, մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու միջոցով առողջ ապրելակերպի ձևավորման և ֆիզիկական կոփման նպատակով տրամադրվում է սոցիալական փաթեթ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:

2. (մասը գործել է մինչև 2021 թվականի հոկտեմբերի 7-ը` 07.10.20 ՀՕ-447-Ն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն)

3. Արտաքին հետախուզության ծառայության պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակներով (բացառությամբ առողջապահության ծառայությունների) օգտագործելու համար արտաքին հետախուզության ծառայության պետի հրամանով սահմանված կարգով տրամադրվում է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հատկացվող սոցիալական փաթեթին համարժեք գումարի չափով հատուցում։

(26-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-209-Ն, լրաց. 07.10.20 ՀՕ-447-Ն, փոփ., լրաց. 06.10.21 ՀՕ-340-Ն, լրաց. 07.05.26 ՀՕ-226-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։