Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 13. Դրոշմանիշային վճարների վճարումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Դրոշմանիշային վճարների վճարումը

1. Եթե սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված անձինք եկամուտներ են ստանում հարկային գործակալից, ապա այդ անձինք դրոշմանիշային վճարը վճարում են բացառապես հարկային գործակալի միջոցով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված անձինք դրոշմանիշային վճարը վճարում են ինքնուրույն:

3. Սույն օրենքի 11-րդ հոդվածում նշված անձանց կողմից տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում նշված չափով դրոշմանիշային վճար կատարելու պարտականությունը համարվում է կատարված, իսկ համապատասխան չափով դրոշմանիշեր` ձեռք բերված, այդ անձանց կողմից հարկային գործակալի միջոցով կամ ինքնուրույն սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում նշված գումարը պետական բյուջե փոխանցելու օրվանից:

4. Դրոշմանիշային վճարների պարտավորության գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը չվճարված պարտավորությունների կատարման ապահովումը, ինչպես նաև հարկադիր կատարմանն ուղղված միջոցներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

Դրոշմանիշային վճարները սահմանված ժամկետից ուշ վճարելու դեպքում հարկային օրենսդրությամբ սահմանված տույժեր չեն հաշվարկվում:

(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.12.17 ՀՕ-286-Ն, խմբ. 01.03.23 ՀՕ-42-Ն, 28.02.24 ՀՕ-106-Ն)

(21.12.17 ՀՕ-286-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(01.03.23 ՀՕ-42-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(28.02.24 ՀՕ-106-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։