Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

Հոդված 21. Հիմնադրամի ծախսերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Հիմնադրամի ծախսերը

1. Հիմնադրամի ծախսերն են՝

1) գործառնական ծախսերը՝

ա. հատուցման գումարների վճարման և սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման հետ կապված ծախսերը,

բ. ստացված վարկերի, փոխառությունների դիմաց հաշվեգրված տոկոսները,

գ. Հիմնադրամի ակտիվների կառավարման հետ կապված ծախսերը,

դ. Հիմնադրամի կողմից բանկային ծառայությունների ստացման հետ կապված վճարները,

ե. Հիմնադրամի աուդիտի և խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարները, ինչպես նաև օրենքով սահմանված հաշվետվություններն ու տեղեկությունները հրապարակելու հետ կապված ծախսերը.

2) վարչական ծախսերը՝

ա. Հիմնադրամի աշխատակիցներին վճարվող աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները.

բ. Հիմնադրամի պատշաճ գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ ծախսեր:

2. Հիմնադրամի ծախսերի տարեկան թույլատրելի սահմանաչափը սահմանում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Ընդ որում, Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը չեն կարող գերազանցել Հիմնադրամի՝ նախորդ տարվա ընդհանուր ակտիվների գումարի 2 տոկոսը:

(21-րդ հոդվածը փոփ. 29.12.20 ՀՕ-502-Ն, լրաց. 01.03.23 ՀՕ-42-Ն)

(29.12.20 ՀՕ-502-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(01.03.23 ՀՕ-42-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։