Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 7. Հատուցման գումար ստանալու իրավունք ունեցող անձանց որոշումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Հատուցման գումար ստանալու իրավունք ունեցող անձանց որոշումը

1. Զինծառայողի հաշմանդամության դեպքում հատուցման գումարը վճարվում է այդ զինծառայողին կամ իր կողմից սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված համապատասխան պետական մարմին ներկայացված դիմումում նշված անձին, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքի: Սույն մասում նշված դիմումի ձևը և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու դեպքում կամ այն դեպքում, երբ մարտական գործողություններում ստացված վնասվածքների հետևանքով առաջացած մտավոր կամ հոգեկան անկարողության հետևանքով զինծառայողը չի կարող ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը`

1) հատուցման գումարը վճարվում է շահառուներին՝ շահառուների համաձայնությամբ որոշված շահառուի միջոցով.

2) շահառուների միջև համաձայնության բացակայության դեպքում վճարման ենթակա հատուցման գումարը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով բաժանվում է շահառուների միջև և վճարվում է նրանցից յուրաքանչյուրին առանձին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված դեպքում հատուցման գումարը բաժանվում է Կառավարության սահմանած կարգով հետևյալ սկզբունքներով.

1) հատուցման ընդհանուր գումարը բաժանվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ կամ 4.1-ին մասերով սահմանված շահառուների թվի վրա.

2) եթե շահառուներից մեկը մահանում է, ապա այդ անձին վճարման ենթակա հատուցման գումարը չի ներառվում ժառանգական զանգվածի մեջ և հավասարաչափ բաժանվում է մնացած շահառուների միջև:

4. Եթե բացակայում են սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 4.1-ին մասերով սահմանված շահառուները, ապա սույն օրենքով սահմանված հատուցման գումարները չեն վճարվում:

5. Եթե մահանում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ կամ 4.1-ին մասերով սահմանված միակ շահառուն, ապա այդ շահառուին վճարման ենթակա հատուցման գումարը չի ներառվում ժառանգական զանգվածի մեջ, և այդ գումարի վճարման պարտավորությունը դադարում է:

6. Եթե մահանում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետում նշված հիմքով շահառու ճանաչված զինծառայողը, և առկա չեն սույն օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետում նշված հանգամանքները, ապա մահացած զինծառայողի` հատուցման գումար ստանալու իրավունքը չի ներառվում ժառանգական զանգվածի մեջ և դադարում է:

7. Սույն հոդվածի դրույթների կիրառումն ապահովելու նպատակով Կառավարությունը սահմանում է շահառուների շրջանակը որոշելու կարգը, շահառուների միջև համաձայնության առկայությունը, բացակայությունը կամ փոփոխությունը հիմնավորվելու կարգը, շահառուների շրջանակում կատարված փոփոխությունների մասին տեղեկությունները համապատասխան պետական մարմիններին և Հիմնադրամին տրամադրելու կարգը:

(7-րդ հոդվածը փոփ. 09.02.22 ՀՕ-37-Ն)

(09.02.22 ՀՕ-37-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։