Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 17.82-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 17.82
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Գորիս համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:
Համայնքը հյուսիսից, հյուսիս-արևելքից, արևելքից և հարավ-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է պետական սահմանին, հարավից «Բ»-«Գ» հատվածով՝ Կապան համայնքին, հարավից և հարավ-արևմուտքից «Գ»-«Դ» հատվածով՝ Քաջարան համայնքին, արևմուտքից «Դ»-Ա» հատվածով՝ Սիսիան համայնքին:»: