Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 16.78-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 16.78
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ստեփանավան համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում: Համայնքը հյուսիսից և հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Տաշիր համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Ալավերդի համայնքին, հարավ-արևելքից և հարավից «Գ»-«Դ» հատվածով՝ Փամբակ համայնքին, հարավից «Դ»-«Ե» հատվածով՝ Սպիտակ համայնքին, արևմուտքից «Ե»-«Ա» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզին:»: