Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 13.38-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 13.38
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Եղեգնաձոր համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևմտյան մասում:
Համայնքը հյուսիս-արևմուտքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից «Բ»-«Գ» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզին, հյուսիս-արևելքից «Գ»-«Դ» հատվածով՝ պետական սահմանին, հյուսիս-արևելքից և արևելքից «Դ»-«Ե» հատվածով՝ Ջերմուկ համայնքին, հարավ-արևմուտքից և հարավից «Ե»-«Զ» հատվածով՝ Վայք համայնքին, հարավ-արևմուտքից և արևմուտքից «Զ»-«Ա» հատվածով՝ պետական սահմանին:»: