Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի՝

ա. 4-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. կայանքներ, որտեղ օգտագործվում են քիմիական կամ կենսաբանական պրոցեսներ՝ հիմնական դեղագործական արտադրատեսակների արտադրության համար.»,

բ. 6-րդ կետի «գ» ենթակետի «փոխանցման» բառը փոխարինել «հեռացման» բառով,

գ. 7-րդ կետի «գ» ենթակետի «մեծությունը» բառը փոխարինել «սահմանային չափը կամ արժեքը» բառերով, իսկ «դ» ենթակետը «ավելի» բառից հետո լրացնել «հալեցման արտադրության հզորությամբ» բառերով,

դ. 7-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ. ասբեստի արդյունահանման, ասբեստի և ասբեստ պարունակող արտադրանքների մշակման և փոխակերպման, ասբեստացեմենտային արտադրանքի համար նախատեսված կառույցներ՝ տարեկան ավելի քան 20 000 մետր-տոննա պատրաստի արտադրանք, շփման նյութերի համար՝ տարեկան ավելի քան 50 մետր-տոննա պատրաստի արտադրանք, և ասբեստի այլ օգտագործումների համար՝ տարեկան ավելի քան 200 մետր-տոննա ծավալով.»,

ե. 9-րդ կետի «բ» ենթակետի «20» թիվը փոխարինել «10» թվով,

զ. 11-րդ կետի «ա» ենթակետը «ջրավազաններ» բառից հետո լրացնել «կամ ջուր ամբարող այլ կառույցներ» բառերով,

է. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով.

«զ. առևտրային նավահանգիստներ, ինչպես նաև ներքին ջրային ուղիներ և ներքին նավագնացության համար նավահանգիստներ, որոնք հնարավորություն են տալիս փոխադրելու 1350 մետր-տոննայից ավելի նավեր.»,

ը. 14-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. թղթի կամ ստվարաթղթի արտադրություն, որի օրական հզորությունը գերազանցում է 20 տոննան.».

2) 4-րդ մասի՝

ա. 3-րդ կետի «ա» ենթակետը «ջրավազաններ» բառից հետո լրացնել «կամ ջուր ամբարող այլ կառույցներ» բառերով,

բ. 6-րդ կետի «գ» ենթակետից հանել «՝ 1 կմ-ից ավելի անընդհատ երկարությամբ» բառերը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1 Փորձաքննության ենթակա չեն գոյություն ունեցող պետական կամ համայնքային ենթակայությամբ դպրոցներին և պետական կամ համայնքային ենթակայությամբ մանկապարտեզներին ամրացված հողամասերում կամ դրանց սահմանակից հողամասերում նախատեսվող նոր դպրոցի (կրթահամալիրի) կամ մանկապարտեզի կառուցումը կամ գոյություն ունեցող դպրոցի (կրթահամալիրի) կամ դպրոցի (կրթահամալիրի) մարզադահլիճի, ճաշարանի, հանդիսությունների դահլիճի կամ մանկապարտեզի վերակառուցումը կամ հիմնանորոգումը, ինչպես նաև պետական կամ համայնքային հողերում մարզադաշտերի կամ մարզադպրոցների կամ մարզահամալիրների վերակառուցումը կամ հիմնանորոգումը: Այդպիսի դեպքերում շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ դիրքորոշումը լիազոր մարմինը ներկայացնում է ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության ժամանակ:

Սույն մասում նշված գործունեության տեսակների՝ միևնույն բնակավայրում այդ նպատակով հատկացված այլ հողամասերում իրականացումը, ինչպես նաև մարզադաշտերի կամ մարզադպրոցների կամ մարզահամալիրների կառուցումը ենթակա չեն փորձաքննության, եթե դա նախատեսված է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգով:»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։