Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Եթե նախատեսվող գործունեության զգալի անդրսահմանային ազդեցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը, որն առկա չի եղել պետական փորձաքննական եզրակացության տրամադրման պահին, և որը կարող էր զգալիորեն ազդել այդ եզրակացության վրա, հայտնի է դառնում լիազոր մարմնին այդ գործունեության իրականացումն սկսվելուց առաջ, ապա՝
1) ծագման պետություն հանդիսանալու դեպքում լիազոր մարմինն այդ մասին անհապաղորեն սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով տեղեկացնում է ազդակիր պետության համապատասխան լիազոր մարմնին.
2) ազդակիր պետություն հանդիսանալու դեպքում լիազոր մարմինը կարող է դիմել ծագման պետության լիազոր մարմին՝ խորհրդակցություններ կազմակերպելու և այդ եզրակացությունը վերանայելու անհրաժեշտության հարցի քննարկման համար:»: