Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 21. ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա հիմնադրույթային փաստաթղթերի տեսակները

1. Գյուղատնտեսության, անտառտնտեսության, ձկնաբուծության, էներգետիկայի, արդյունաբերական ճյուղերի, ընդերքօգտագործման, տրանսպորտի, տարածքային զարգացման, թափոնների գործածության, ջրային տնտեսության, կապի, զբոսաշրջության, քաղաքաշինության բնագավառներին վերաբերող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը ենթակա են ՌԷԳ-ի և փորձաքննության, եթե դրանք սահմանում են «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրության 1-ին հավելվածով թվարկված նախագծերի հետագա իրագործման հիմքեր կամ 2-րդ հավելվածում թվարկված այն նախագծերի հետագա իրագործման հիմքեր, որոնք, սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն, ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության:

2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված, բայց սույն օրենքի 12-րդ հոդվածում թվարկված նախատեսվող գործունեության տեսակների հետագա իրագործման հիմքեր սահմանող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերի ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելը որոշում է լիազոր մարմինը՝ առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով՝ Կառավարության կողմից հաստատված ՌԷԳ կարգին համապատասխան:

3. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված և բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքների, պատմամշակութային հուշարձանների վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերի ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելը որոշում է լիազոր մարմինը՝ նախաձեռնողի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով՝ Կառավարության կողմից հաստատված ՌԷԳ կարգին համապատասխան:

4. Լիազոր մարմինը, հիմնվելով նախաձեռնողի և առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքների վրա, որոշում է նաև, թե արդյոք տեղական մակարդակով փոքր տարածքների օգտագործումը և հիմնադրույթային փաստաթղթերի աննշան փոփոխությունները ենթակա են ՌԷԳ-ի և փորձաքննության՝ Կառավարության կողմից հաստատված ՌԷԳ կարգին համապատասխան:

5. ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա չեն ֆինանսական կամ բյուջետային բնույթի հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը, ինչպես նաև այն հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերը, որոնց միակ նպատակը ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, քաղաքացիական արտակարգ իրավիճակներին ծառայելն է:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։