Անցնել բովանդակությանը
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-05-02։Բացել գործող տեքստը
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 16 · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 115

գործել է մինչև 2020-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 115.

Առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելու կարգը

1. Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս առաջարկություն ներկայացնում է հետևյալ հաջորդականությամբ.

1) առաջին հերթին՝ այլ դատարանի ռեզերվային դատավորին, որն ունի թափուր տեղին համապատասխան մասնագիտացում: Մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվությունը տրվում է նախ՝ առաջին ատյանի այլ դատարանի տարիքով ավագ դատավորին, ապա վերաքննիչ դատարանի տարիքով ավագ դատավորին, ապա Վճռաբեկ դատարանի տարիքով ավագ դատավորին.

2) երկրորդ հերթին՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանների համապատասխան մասնագիտացման այն դատավորին, որը մինչ այդ գրավոր դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ` խնդրելով իրեն տեղափոխել առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնին: Մի քանի դիմողների դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագին.

3) երրորդ հերթին՝ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված նախկին դատավորներին: Նշված անձանց առաջարկություն ներկայացվում է, եթե անգամ նրանք ընդգրկված են առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակում: Մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագ նախկին դատավորին.

4) չորրորդ հերթին՝ դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված գիտական աստիճան ունեցող հավակնորդներին: Մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագին.

5) հինգերորդ հերթին՝ թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի՝ Արդարադատության ակադեմիան ավելի վաղ ավարտած թեկնածուներին՝ ըստ Արդարադատության ակադեմիան ավարտելու հանրագումարային միավորների նվազման կարգի: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագ թեկնածուին:

2. Առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալիս Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով թեկնածու ընտրելիս առաջարկություն չի ներկայացնում այն թեկնածուին, որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:

3. Բարձրագույն դատական խորհուրդը գրավոր առաջարկությունը ներկայացնում է համապատասխան հիմքն առաջանալու օրվանից եռօրյա ժամկետում էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։