Անցնել բովանդակությանը
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-05-02։Բացել գործող տեքստը
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 18 · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հոդված 136. Դատավորների գործունեության գնահատման նպատակը

գործել է մինչև 2020-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 136. Դատավորների գործունեության գնահատման նպատակը

1. Դատավորի, բացառությամբ Վճռաբեկ դատարանի դատավորի, գործունեությունը ենթակա է գնահատման:

2. Դատավորների գործունեության գնահատման նպատակն է՝

1) առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելիս նպաստել լավագույն թեկնածուների ընտրությանը.

2) նպաստել դատավորների վերապատրաստման ուղղությունների ընտրությանը.

3) բացահայտել դատավորի աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները.

4) նպաստել դատավորի ինքնակատարելագործմանը.

5) նպաստել դատարանի գործունեության արդյունավետության բարելավմանը:

3. Դատավորի գործունեության գնահատման արդյունքները տրամադրվում են՝

1) Ուսումնական հարցերի հանձնաժողովին՝ դատավորների վերապատրաստման ուղղություններն ընտրելու.

2) գնահատվող դատավորին՝ իր աշխատանքի արդյունավետությունը բարելավելու և ինքնակատարելագործվելու.

3) դատարանի նախագահին՝ դատարանի գործունեության արդյունավետությունը բարելավելու նպատակով:

4. Բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, դատավորների գործունեության գնահատման արդյունքները և այդ կապակցությամբ ձեռք բերված տվյալներն ու տեղեկությունները գաղտնի են և չեն կարող օգտագործվել այլ նպատակներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։