Անցնել բովանդակությանը
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-08-13։Բացել գործող տեքստը
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 19 · ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 146. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները

գործել է մինչև 2022-08-13Բացել ARLIS-ում

Հոդված 146. Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթները

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝

1) անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը.

2) կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները.

3) վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը.

4) վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը:

2. Անանուն հաղորդումները քննարկման ենթակա չեն:

3. Վարույթ հարուցող մարմինը մինչև դրա հարուցման հարցի լուծումն իրավունք ունի հաղորդում ներկայացրած անձին առաջարկելու ներկայացնել կարգապահական վարույթ հարուցելու համար նշանակություն ունեցող տեղեկությունների վերաբերյալ նյութեր:

4. Վարույթ հարուցող մարմինը կատարված ուսումնասիրությունների արդյունքում կայացնում է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կամ չի հարուցում կարգապահական վարույթ:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձի հաղորդման հիման վրա կարգապահական վարույթ չհարուցելու դեպքում վարույթ հարուցող մարմինն իր պատասխանում նշում է չհարուցելու հիմքերը:

6. Կարգապահական վարույթ չի հարուցվում, եթե՝

1) նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար առկա է վարույթ հարուցող նույն մարմնի կողմից հարուցված կարգապահական վարույթ.

2) նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է նույն մարմնի կարգապահական վարույթ չհարուցելու կամ վարույթը կարճելու վերաբերյալ որոշում.

3) նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է Բարձրագույն դատական խորհրդի որոշում.

4) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերևույթ բացակայում են:

(146-րդ հոդվածը լրաց., խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքի 58-րդ հոդվածի 19-րդ մասի համաձայն` 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված առիթով կարգապահական վարույթ կարող է հարուցվել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի` 25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կայացրած ակտերի հիման վրա:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։