Հոդված 45
Հոդված 45.
Դատարանների, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին, Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամներին, մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում միջնորդություններ և բողոքներ քննող դատավորներին և վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին գործերի բաշխման առանձնահատկությունները
(վերնագիրը խմբ. 03.02.21 ՀՕ-265-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-151-Ն)
1. Հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանվում են հետևյալ նվազեցումները.
1) 10 տոկոս՝ Ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Ուսումնական հարցերի հանձնաժողով) անդամների համար.
2) 25 տոկոս՝ Էթիկայի և կարգապահական հարցերի, ինչպես նաև դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների անդամների համար.
3) 25 տոկոս՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահների համար.
4) 30 տոկոս՝ մասնագիտացված դատարանների նախագահների համար.
5) 35 տոկոս՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի համար.
5.1) 50 տոկոս՝ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների համար.
5.2) 60 տոկոս՝ Վճռաբեկ դատարանի նախագահի համար.
6) 95 տոկոս՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների համար:
2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրված դատավորի անուն-ազգանունը հանվում է գործերի բաշխման ցուցակից Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետով:
2.1. Սույն օրենսգրքի 43-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դատավորների համար Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ:
3. Սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 2.2-րդ մասով և 43-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատավորների համար Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել Հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ:
(45-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն, խմբ. 03.02.21 ՀՕ-265-Ն, լրաց. 14.04.21 ՀՕ-331-Ն, փոփ. 09.02.22 ՀՕ-22-Ն, 09.06.22 ՀՕ-151-Ն)
(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(09.02.22 ՀՕ-22-Ն օրենքն ունի անցումային դրույթ)