Անցնել բովանդակությանը
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-08-13։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸԳլուխ 9 · ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

Հոդված 43

գործել է մինչև 2022-08-13Բացել ARLIS-ում

Հոդված 43.

Վերաքննիչ դատարանում գործերի բաշխումը

1. Կոլեգիալ և միանձնյա կարգով քննվող գործերը Համակարգչային ծրագրում մուտքագրվում և բաշխվում են միմյանցից առանձին:

2. Ձևավորված դատական կազմերը փոփոխվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ:

2.1. Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված ակտերի վերանայման գործերը բաշխվում են միայն վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների միջև, իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված ակտերի վերանայման գործերը՝ միայն վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների միջև:

3. Վերաքննիչ քրեական դատարանում մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում կայացված ակտերի, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության արդյունքում կայացված ակտերի վերանայման վարույթները բաշխվում են միայն վերաքննիչ քրեական դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված վարույթներով վերանայում իրականացնող առանձին դատավորների միջև:

(43-րդ հոդվածը լրաց. 03.02.21 ՀՕ-265-Ն, 14.04.21 ՀՕ-331-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-151-Ն)

(03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։