Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Հոդված 19. ԱՃՈՒՐԴԻ ՁևԵՐԸ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. ԱՃՈՒՐԴԻ ՁևԵՐԸ

1. Աճուրդի անցկացման որոշակի ձևը, ինչպես նաև սույն օրենքով չնախատեսված ընթացակարգային այլ պայմանները սահմանվում են աճուրդի կանոնակարգով` աճուրդի կազմակերպչի կողմից:

2. Աճուրդն սկսելու պահից երեսուն րոպե առաջ կազմակերպիչը պարտավոր է հնարավորություն ընձեռել մասնակիցներին ծանոթանալու աճուրդի կանոնակարգին` մասնակիցների համար հասանելի տեղում կանոնակարգը փակցնելու միջոցով:

3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում էլեկտրոնային աճուրդների անցկացման վրա:

(19-րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-158-Ն, խմբ. 24.03.21 ՀՕ-146-Ն, փոփ. 11.04.24 ՀՕ-199-Ն)

(11.04.24 ՀՕ-199-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։