Գլուխ 2 · ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Հոդված 19. ԱՃՈՒՐԴԻ ՁևԵՐԸ
Հոդված 19. ԱՃՈՒՐԴԻ ՁևԵՐԸ
1. Աճուրդի անցկացման որոշակի ձևը, ինչպես նաև սույն օրենքով չնախատեսված ընթացակարգային այլ պայմանները սահմանվում են աճուրդի կանոնակարգով` աճուրդի կազմակերպչի կողմից:
2. Աճուրդն սկսելու պահից երեսուն րոպե առաջ կազմակերպիչը պարտավոր է հնարավորություն ընձեռել մասնակիցներին ծանոթանալու աճուրդի կանոնակարգին` մասնակիցների համար հասանելի տեղում կանոնակարգը փակցնելու միջոցով:
3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում հարկադիր և էլեկտրոնային աճուրդների անցկացման վրա:
(19-րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-158-Ն, խմբ. 24.03.21 ՀՕ-146-Ն)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-199-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)
(11.04.24 ՀՕ-199-Ն օրենքն ունի անցումային դրույթ)