Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-11-26-ից մինչև 2017-02-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

Հոդված 26. ՍԱԿԱՐԿՎՈՂ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ

գործել է մինչև 2017-02-28Բացել ARLIS-ում

Հոդված 26. ՍԱԿԱՐԿՎՈՂ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ

1. Մրցույթի կազմակերպիչը կարող է անցկացնել սակարկվող մրցույթներ, այն է` մասնակիցներին առաջարկել իրեն վաճառելու միևնույն հատկանիշներով օժտված լոտերը:

Սակարկություններում հաղթողին որոշելու համար նշանակություն ունի միայն մասնակիցների կողմից վաճառվող կամ առաջարկվող լոտերի գնային պայմանը:

2. Սակարկվող մրցույթը կազմակերպվում և անցկացվում է մրցույթների համար սույն օրենքով նախատեսված ընթացակարգով, եթե այլ բան չի բխում սակարկվող մրցույթի էությունից:

Սակարկվող մրցույթների ընթացակարգային այլ պայմանները սահմանվում են սակարկվող մրցույթի կանոնակարգով:

3. Սակարկվող մրցույթի մասնակիցները սակարկվող մրցույթի մասին հրապարակային ծանուցմամբ նախատեսված տեղում, օրը և ժամին ներկայացնում են առաջարկություններ իրենց կողմից վաճառվող լոտերի գնի վերաբերյալ:

Առավել ցածր գին առաջարկած մասնակիցը ճանաչվում է մրցույթի հաղթող:

4. Եթե մի քանի մասնակիցների կողմից կատարվում է միևնույն չափով գնի առաջարկ, ապա հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:

5. Սակարկվող մրցույթում հաղթողին որոշելու օրը հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկվող մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։