Հոդված 35.1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հասկացությունը և կազմակերպումը
Հոդված 35.1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հասկացությունը և կազմակերպումը
1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի (այսուհետ՝ համակարգ) կիրառմամբ հարկադիր կատարման ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ՝ կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը՝ կատարողական թերթին, ինչպես նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան:
2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում՝ գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում հրապարակվում է աշխատանքային ժամերին, որը պետք է պարունակի տեղեկություններ` սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված կարգով:
4. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին հարկադիր կատարողի որոշումը ուղարկվում է պարտապանին և պահանջատիրոջը ծանուցումը հրապարակելուց առնվազն տասն օր առաջ:
5. Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվող լոտի գնահատումը իրականացվում է սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով:
6. Հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք ինտերնետ կայքում հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար են սառեցնում կամ վճարում ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին և գրանցվում են համակարգում:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
7. Լոտն աճուրդից հանվում է օրենքով նախատեսված դեպքերում:
8. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:
(35.1-ին հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-133-Ն, լրաց. 19.10.16 ՀՕ-183-Ն)