Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-08-04-ից մինչև 2021-04-18։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2021-04-18-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԸ

Հոդված 35.1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հասկացությունը և կազմակերպումը

գործել է մինչև 2021-04-18ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 35.1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հասկացությունը և կազմակերպումը

1. Հարկադիր էլեկտրոնային աճուրդը էլեկտրոնային համակարգերի (այսուհետ՝ համակարգ) կիրառմամբ ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի (այսուհետ՝ կայք) միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է ծառայությունը՝ կատարողական թերթին, ինչպես նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին համապատասխան:

2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտ կարող է դառնալ ցանկացած շարժական կամ անշարժ գույք, այդ թվում՝ գույքային իրավունքներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը կայքում հրապարակվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդ անցկացնելու վերաբերյալ հարկադիր կատարողի որոշման մասին պարտապանին և պահանջատիրոջը պատշաճ ծանուցելուց հետո` տասնօրյա ժամկետում` աշխատանքային ժամերին, որը պետք է պարունակի սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ և 12-րդ կետերով սահմանված տեղեկությունները:

4. (մասն ուժը կորցրել է 13.12.17 ՀՕ-310-Ն)

5. Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվող լոտի գնահատումը իրականացվում է սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով:

6. Հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք ինտերնետ կայքում հրապարակված ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար են սառեցնում կամ վճարում ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին և գրանցվում են համակարգում:

Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

7. Լոտն աճուրդից հանվում է օրենքով նախատեսված դեպքերում:

8. Աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

(35.1-ին հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-133-Ն, լրաց. 19.10.16 ՀՕ-183-Ն, խմբ., փոփ. 13.12.17 ՀՕ-310-Ն, փոփ. 09.07.19 ՀՕ-131-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։