ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 15 · ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Հոդված 117. Հղի կանանց և երեխա խնամող աշխատողների երաշխիքները
Հոդված 117. Հղի կանանց և երեխա խնամող աշխատողների երաշխիքները
Աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել`
1) հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության ու ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը.
2) մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողների հետ, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-7-րդ կետերով և 123-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի: