Հոդված 175. Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքից ազատումը
Հոդված 175. Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքից ազատումը
1. Աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը)`
1) ընտրական իրավունքն իրականացնելիս.
2) հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազի և դատարանի կանչով որպես վկա, տուժող, փորձագետ, մասնագետ, թարգմանիչ, ընթերակա ներկայանալիս.
3) որպես աշխատողների ներկայացուցիչ` դատական նիստերին մասնակցելիս.
4) դոնորի պարտականություններ կատարելիս.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված` պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված աշխատողի միջին աշխատավարձը վճարում կամ հատուցում է այն կազմակերպությունը (մարմինը), որի առաջադրած պարտականությունները կատարում է աշխատողը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Վճարվող միջին աշխատավարձը հաշվարկվում է` հիմք ընդունելով`
1) միջին ժամային աշխատավարձը, եթե աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածը չի գերազանցում մեկ շաբաթը.
2) միջին օրական աշխատավարձը, եթե աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածը գերազանցում է մեկ շաբաթը:
3. Կազմակերպությունում գործող արհեստակցական միության ընտրովի աշխատողները տարվա ընթացքում ազատվում են աշխատանքից մինչև վեց աշխատանքային օր ժամկետով` արհեստակցական միության միջոցառումներին մասնակցելու կամ որպես արհեստակցական միության անդամ որակավորումը բարձրացնելու համար: Աշխատանքային պարտականությունների կատարումից ազատման և այդ օրերի համար վճարման կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով: